Արաս Օզբիլիս. Անչափ ուրախ եմ, վերջապես գոլի հեղինակ դարձա
«Անչափ ուրախ եմ, որ երեկ վերջապես կարողացա հիմնական կազմում դուրս գալ խաղադաշտ, 90 րոպե խաղալ ու գոլի հեղինակ դառնալ: Ինձ համար դա շատ կարեւոր էր: Սակայն վաղ է խոսել լավագույն մարզավիճակիս մասին, դեռ ժամանակ է պետք դրան հասնելու համար»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է sport-express.ru-ն:
Նա նշել է, որ առաջիկա հանդիպումը «Զենիթի» դեմ դժվար է լինելու, քանի որ մրցակիցը շատ ուժեղ է: Օզբիլիսն ասել է, որ խաղին լուրջ են պատրաստում ու վստահ են սեփական ուժերին: