ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Չինաստանը կարեւորում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը

0
Չինաստանը կարեւորում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին չինական կողմի հետ  քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:

Լյու Լյանգն էլ ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կզարգանա: Նա կարեւոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի  զարգացման գործում: