ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Մոսկվայում վերաբացվող մզկիթը խոշորագույնն է Եվրոպայում

0

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համալիրի մակերեսը մեծացել է 20 անգամ՝ կազմելով 19 հազ. քմ, եւ այժմ մոսկովյան մզկիթը խոշորագույնն է Եվրոպայում:

Մզկիթի բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, Չեչնիայի ու Թաթարստանի ղեկավարներ Ռամզան Կադիրովն ու Ռուստամ Միննիխանովը:

Մոսկվայի Մայր մզկիթը կառուցվել է 1904թ.: Խորհրդային շրջանում այն չի փակվել եւ մայրաքաղաքի միակ գործող մզկիթն էր: Վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2005թ., երբ շենքը ճանաչվել էր վթարային:

Բացումից հետո Մայր մզկիթում միաժամանակ կկարողանա աղոթել մինչեւ 10 հազ. հավատացյալ: Միաժամանակ, քաղաքի ղեկավարությունը խոստովանում է, որ դա չի լուծի մերձակա տարածքում ստիպված աղոթող մուսուլմանների խնդիրը: Մոսկվայում բնակվում է շուրջ 2 մլն մուսուլման, որոնց համար գործում է միայն 6 մզկիթ:

Մայր մզկիթի վերանորոգմանը հատկացվել է $170 մլն: