ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Բանակայինների ԱԱ-ին մասնակցելու են 4 հայ հունահռոմեականներ

0

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ Կորեայում մրցելու են 4 հունահռոմեական ոճի ըմբիշներ:

Հայաստանը ներկայացնելու են Եվրոպայի երիտասարդների կրկնակի հաղթող  Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), երիտասարդների աշխարհի հաղթող Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սարգիս Քոչարյանը (80 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-9-ը: