Տիգրան Քոթանջյանը Բեյրութում մասնակցում է միջազգային մրցաշարի
7000 դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում արդեն կայացել են 4 տուրի պարտիաներ: Տիգրան Քոթանջյանը 4-րդ տուրում պարտություն է կրել Սերգեյ Տիվիակովից (Հոլանդիա): Նա վաստակել է 3,5 միավոր ու 3-րդ տեղից նահանջել է 9-րդը:
Առաջատարը 4 միավորով Սերգեյ Վոլկովն է (Ռուսաստան):