Գեղարդ Մուսասին համոզված է, որ հաղթելու է Յուրայ Հոլլին
«Ես ցանկանում եմ այս մենամարտից հետո արդեն ավելի լավ մրցակիցների հանդիպել: 100 տոկոսով համոզված եմ, որ այս մենամարտի հաղթողը ես եմ լինելու: Դրանից հետո էլ ցանկանում եմ ուժերս չափել Մայքլ Բիսպինգի, Վիտոր Բելֆորտի կամ էլ Անդերսոն Սիլվայի հետ»,- խոստովանել է հայ մարզիկը:
Հոլլիի հետ մենամարտում, ըստ նրա, ինքը պետք է հաղթանակի հասնի ժամանակից շուտ, գործի ագրեսիվ ու մրցակցին ոչ մի հնարավորություն չտա: