Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարաները Նյու Յորքում կհանդիպեն ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։
Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։ --0--