ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ՀԾԿՀ–ն երկարացրել է բնական գազի բաշխման արտոնագրի գործողության ժամկետը

0
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Գազպրոմ» էներգահոլդինգի հայկական դուստր ընկերության` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի երկու արտոնագրերը Հայաստանում բնական գազի բաշխման և փոխադրման մասին, երկարացվել են երկու տարի ժամկետով։ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի համապատասխան որոշում է ընդունել։

Նշված արտոնագրերի ժամկետը լրանում է 2017թ.–ի սեպտեմբերի 27–ին։

Նույն նիստում ՀԾԿՀ–ն երկարացրել է գազային ընկերության` Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու արտոնագրի գործողությունը (մինչև 2016թ.–ի հոկտեմբերի 1–ը)։

«Գազպրոմ Արմենիան», որը ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է», մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

Հայաստանի սպառողների գազամատակարարումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի պաշարների հաշվին, որը կարգավորում է գազի արդյունաբերական օգտագործման ոլորտում սեզոնային և պիկային տատանումները:

Գազամատակարարման համակարգի օբյեկտների վթարի դեպքում այդ կայանը, կախված տարվա եղանակից, կարող է 1-1,5 ամիս շարունակ վառելիք մատակարարել:-0-