ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ԼՂ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

0
Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին, ով ավարտում է իր առաքելությունը Ղարաբաղում։


Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, Արմինե Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Հալյեին՝ իր պաշտոնավարման ընթացքում Արցախում իրականացված ծրագրերի համար:


Կողմերը կարևորել են ԿԽՄԿ և ԼՂ համապատասխան կառույցների միջև համագործակցության առկա մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը։