Անի Ամիրաղյանը Telavi Open-ում գրավել է 2-րդ տեղը
Մենախաղի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն ուժերն է չափել Եկատերինե Գորգոձեի (Վրաստան) հետ:
Նա առաջին սեթում հաղթել է 7:5 հաշվով, սակայն հաջորդ սեթերում պարտություն է կրել 6:2, 6:2 հաշվով: Ամիրաղյանը զբաղեցրել է մրցաշարի երկրորդ հորիզոնականը:
Ավելի վաղ հայ մարզուհին Անիբա Անշբայի հետ զուգախաղում հաղթել էր բոլոր մրցակիցներին ու գրավել առաջին տեղը: