ՀՀ հյուպատոսը այցելել է Հալեպի հայ ծերերին ու մանուկներին
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Տիգրան Գեւորգյանը վստահեցրել է, որ սիրիահայության, մասնավորապես՝ սոցիալապես առավել խոցելի խավերի՝ ծերերի եւ մանուկների խնդիրները մշտապես ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում են:
Նույն օրը հյուպատոսն այցելել է Հայ ազգային պատսպարան (մանկատուն):
Տիգրան Գեւորգյանը տնօրինությանը վստահեցրել է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ պատսպարանի համագործակցությունը ապագայում նույնպես շարունակվելու է:
Հանդիպմանը քննարկվել է դպրոցական արձակուրդներին երեխաների հանգիստը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:
Տիգրան Գեւորգյանը երկու հաստատությունների տնօրինություններին է հանձնել բարերար Վարդան Սերմաքեշի տրամադրած դրամական նվիրատվությունը:
Ի դեպ, ՀՀ հյուպատոսությունը Հալեպում մնացած դիվանագիտական միակ ներկայացուցչությունն է: