ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Նախագահը շնորհավորել է Կամո Հովհաննիսյանին 70-ամյակի առթիվ

0
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:


Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը իր հեռագրում բարձր է գնահատել Կամո Հովհաննիսյանի ավանդը հայ մշակույթի զարգացման և տարածման, նոր սերնդի երաժիշտների կրթման և դաստիարակման գործում:


Կամո Հովհաննիսյանը, հիշեցնենք, 15 տարի՝ 1999-2014 թվականներին եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, ավելի վաղ ղեկավարել է մշակութային այլ հաստատություններ, Երևանի ավագանու անդամ է: