Ադրբեջանում ռազմական օդաչուների պատրաստման կենտրոն է բացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ այսօր կայացել է երկրի նախագահի հանձնարարությամբ կառուցված Ռազմաօդային ուժերի օդաչուների պատրաստման կենտրոնի բացումը:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Հասանովը հայտարարել է, մասնավորապես, թե «Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր, որ նրանց կառաջադրի գերագույն գլխավոր հրամանատարը»: