Նախնական տվյալներով` 26-ամյա սպան մահացել է ավտովթարի հետևանքով
ՀՀ քննչական հայտնում է, որ նախնական տվյալներով 26-ամյս սպա Սուրեն Դավթյանը մահացել է ավտովթարի հետևանքով։
Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Դավթյանից հաղորդում է ստացվել, որ որդին՝ Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:40-ին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի «Բոշկայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է Սուրեն Դավթյանի վթարված ավտոմեքենան և նրա դին՝ ավտոմեքենայից դուրս ընկած:
Նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա Ս.Դավթյանը (զինծառայող, սպա), վարելով անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի՝ իր երթևեկելի գոտուց, գլորվել աջակողմյան ձորը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվել են դիակի, դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ: Փորձագետների դիտարկմամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ մարմնական վնասվածքներ:
Գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատեխնիկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: