ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սիրիայում ռուսական կործանիչները` սպառնալիք ԱՄՆ-ի և դաշնակիցների համար

0
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսաստանյան ռազմավարական օդանավերի տեղաշարժերի կապակցությամբ:


Խոսելով Լոնդոնում Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումից հետո` Քերրին կարծիք է հայտնել, որ ռուսական կործանիչները սպառնալիք են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինված ուժերի համար:


Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանը փոքր թվով ռազմական օդանավեր է տեղակայել Սիրիայում:


«Օդային մարտեր մղելու ունակ ինքնաթիռների և երկիր – երկինք հրթիռների առկայությունը լուրջ հարցեր է առաջացնում», - սեպտեմբերի 19-ին ասել է Քերրին:


Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել է, որ Սիրիայում իր զինված ուժերի տեղակայման նպատակն է` պայքարել «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ: Սակայն Վաշինգտոնը մտահոգությունէ հայտնել, որ աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին` Ռուսաստանը երկարաձգում է Սիրիայում քաղաքացիական պատերազմը:


Սեպտեմբերի 19-ին Քերրին նաև հայտարարել է, որ Ասադի հեռացմանը այլընտրանք չկա: Նա կոչ է արել Ռուսաստանին և Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը Սիրիայում և համոզել Ասադին բանակցությունների մեջ մտնել չափավոր ընդդիմադիր ապստամբների հետ: