Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը նոր ծառայություն է գործարկել
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում աջակցելու նպատակով 2014-ից սիստեմատիկ դասընթացներ է կազմակերպել, որոնց արդյունքում հաճախորդները հնարավորություն են ունեցել կատարելագործելու բիզնես գործընթացների վերաբերյալ իրենց տեսական եւ պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները:
Բանկում նշել են, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է նման ծառայությամբ:
Ի սկզբանե հաճախորդներին ներկայացվել են չորս ամենաարդիական թեմաները, որոնց միջոցով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից կազմակերպվող դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման մի շարք գործիքներ:
«Հաշվի առնելով սեմինարներին մասնակցած ՓՄՁ հաճախորդների արձագաքները՝ բանկն այժմ դասընթացների ցանկը համալրել է եւս մեկ թեմայով, որն ուղղված է լինելու մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը»,- ասված է հաղորդագրությունում: