ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման

0
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան երեկ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման․ համաներման կիրառմամբ՝ վերջնական պատժաչափ է սահմանվել 4,5 տարվա ազատազրկումը: Նախկին քաղաքապետը, ըստ դատավճռի, պատիժը կրելուց հետո 6 ամիս որևէ պաշտոն ստանձնելու իրավունք չի ունենա:


Փողերի յուրացման մեջ մեղադրվող Ուգուլավան, ըստ վրացական աղբյուրների, դատարանում վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել: Այժմ նա պատրաստվում է դատավճիռը բողաքարկել վերաքննիչ ատյանում:


Լրագրողների հետ զրույցում Ուգուլավան մեղադրել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ «իր դեմ հետևողականորեն պայքարելու մեջ»: Նրա փաստաբանը դատավճիռը որակել է «իրավական դաշտից դուրս» և «վրեժ»: Փաստաբանի խոսքով, իրավական հարթության մեջ չի կարող տեղավորվել դատակոչված 150 վկայի պարագայում ընդամենը 4 ժամում դատավճիռ կայացնելու փաստը:


Երեկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմը համարվող Ուգուլավան ազատվել էր նախնական կալանքից: Դատարանը հակասահմանադրական էր որակել անձին ավելի քան 9 ամիս նախնական կալանքի տակ պահելը: