ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ԱՄՆ-ը նախատեսում է Ռուսաստանի հետ քննարկել սիրիական ճգնաժամը

0
Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայի հարցով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ 


Այս մասին Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այդ քննարկումները կարևոր է համարում սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով: 


Միաժամանակ այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիա զորախումբ ուղարկելու հարցը վերանայել, եթե սիրիական կողմը դիմի այդ հարցով։