ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Տիգրան Հարությունյանը դարձել է Գափրինդաշվիլու գավաթի հաղթող

0

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը:

Հայ շախմատիստը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Թոռնիկե Սանիկիձեի (Վրաստան) հետ ու 7 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր է ունեցել նաեւ Սանիկիձեն, սակայն լրացուցիչ ցուցանիշով Հարությունյանը շրջանցել է նրան:

Հայաստանի պատվիրակներից Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանն ու Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով կիսել են 4-13-րդ տեղերը: