ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Անկախության 24-ամյակի կապակցությամբ մարզական կոչումներ են տրվել

0

Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալի է արժանացել Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն են արժանացել ու համանուն կրծքանշանով պարգեւատրվել վաստակավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, ակրոբատիկայի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդուարդ Ալագյոզյանը, սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Ղարիբյանը ու վաստակավոր մարզիչ Ռուբիկ Մովսեսյանը:

Իսկ «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի» կոչմանն են արժանացել մի շարք մարզիկներ: