«Բումբոքս»-ի եւ «Ումատուրման»-ի համերգը չի կայանա
Այս մասին ասված է համերգի կազմակերպիչ One Production ընկերության տարածած հաղորդագրությունում:
«Ցավով պետք է տեղեկացնենք, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Տեղեկացնում ենք նաեւ, որ One Production ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է եւ կրում է պատասխանատվություն ձեռք բերված տոմսերի գումարի վերադարձի համար»,- ասված է հաղորդագրությունում:
One Production-ը խոստանում է վաճառված տոմսերի գումարը վերադարձնել այսօրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ հստակ օրվա մասին տեղեկացնելով նախապես: