Դեպի ապահով Հայաստան. Սուբսիդավորման գինը
0
Օգոստոսի 31-ին ՀՀ Կառավարությունը կայացրեց որոշում Էլեկտրական էներգիայի սակագնի մեղմման միջոցառման մասին: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացած սակագինը բնակիչ-բաժանորդների համար ամբողջությամբ և ամսական 0.38 կՎ լարմամբ 500 կՎտԺ-ից ոչ ավել սպառող իրավաբանական անձանց համար՝ մասնակի: