Ստրասբուրգում հանդիպել են Բրասերը, Շուլցը և Հանը
Այսօր Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հանդիպումը, որին մասնակցել են նաև երկու խորհրդարանական կառույցների քաղաքական առաջնորդները:
Ինչպես նշվում է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում, հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակը Թուրքիայում, միգրանտների խնդիրը, Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև հարաբերությունները Ադրբեջանի, Ռուսաստանի հետ:
Քաղաքական առաջնորդները համաձայնել են շարունակել քննարկումներն ու համագործակցությունը՝ ընդհանուր լուծումներ գտնելու նպատակով:
«Կառավարությունները պետք է պատասխանատու լինեն իրենց պարտավորությունների նկատմամբ»,- հայտարարել է Անն Բրասերը: