ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Եվրախորհրդարանը ափսոսում է Եվրանեսթի հարցով Ադրբեջանի որոշման առնչությամբ

0
Եվրոպական խորհրդարանը ափսոսանք է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման կապակցությամբ:


Հարցի շուրջ Եվրանեսթի համանախագահներ Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) և Վիկտոր Դոլիձեն (Վրաստան) հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․ - «Եվրանեսթի հետ համագործակցությունը յուրաքանչյուրի կամավոր և ինքնիշխան որոշումն է: Այդ իմաստով, մենք ընդունում և հարգում ենք Միլի մեջլիսի որոշումը: Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ Միլի մեջլիսը զրկում է իրեն խորհրդարանական նիստերին ձայնի իրավունքից, ինչը ակնհայտ կարևորություն է տարածաշրջանում»: