ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ԼՂ հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողը Ադրբեջանի կողմից շփման գիծ է այցելել

0
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և քաղաքական հարցերով հանձնաժողովի ղարաբաղյան հակամարտության հարցով զեկուցող Ռոբերտ Վալտերն այցելել է սահմանամերձ գոտի՝ Ադրբեջանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտանության նախարարությանը։


Զեկուցողը սեպտեմբերի 15-ին հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ու «ցանկություն հայտնել այցելելու առաջնագիծ, մասնավորապես, լինել զորքերի շփման գծում, հանդիպել տեղացիներին»։


Վալտերի ցանկությունը բավարարվել է, և նա ադրբեջանական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղղաթիռով մեկնել է առաջնագիծ և տեղում ծանոթացել իրավիճակին։ Դիտարկումից հետո Վալտերը վերադարձել է Բաքու։