ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը

0

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:

Այս տարի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1 250 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ը:

Հայերենի մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի  հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, և զարգացնել երեխաների լեզվամտածողական ու լեզվագիտական ունակությունները:

Մրցույթի կարևոր նպատակներից է նաև նոր լիցք հաղորդել Հայաստանում անցկացվող առարկայական մրցույթներին և օլիմպիադաներին՝ քաջալերելով ՀՀ կրթական համակարգում հայոց լեզու առարկայի զարգացումն ու տարածումը:

Մրցույթի մասնակից բոլոր երեխաները ստանում են փոքրիկ հուշանվերներ և մասնակցության հավաստագրեր: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և լավագույն արդյունք արձանագրած երեխաները ստանում են խրախուսական մրցանակներ:

Մանրամասների համար կարող եք այցելել «Մեղու»-ի կայք:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն: