Մխիթարյան. Ամեն օր ես նոր բան եմ սովորում Տուխելից
«Ամեն օր ես նրանից նոր բան եմ սովորում: Ես վայելում էի նաեւ ամեն մի աշխատանքային օրը, երբ մեր մարզիչը Յուրգեն Կլոպն էր: Ես ունեմ շատ լավ թիմակիցներ, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եմ: Իսկապես, հաճելի է նման մթնոլորտում աշխատելը»,- ակումբի պաշտոնական ամսագրին ասել է ֆուտբոլիստը:
Մխիթարյանը նաեւ խոսել է դորտումնդյան ակումբի երկրպագուներից, որոնց նա անչափ շնորհակալ է. «Աննկարագրելի է, երբ գոլ ես խփում, ու ողջ ստադիոնը վանկարկում է քո անունը»: