ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սերժ Սարգսյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

0
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:


Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, երկու պետությունների ղեկավարները քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր:


Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է:


Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը մտքեր են փոխանակել երկու երկրների համար օրակարգային հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնց նախագահները հանգամանորեն կանդրադառնան նաև վաղը կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում:


ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: