ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Ուկրաինայի հակամարտության լուծման հարցում առաջընթաց է գրանցվել․ Գերմանիայի արտգործնախարար

0
Ուկրաինայի հարցով սեպտեմբերի 12-ին Բեռլինում կայացած քառակողմ հանդիպումից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, թե Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լուծելու ուղղությամբ նշանակալից առաջընթաց է արձանագրվել:


Բանակցություններին մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները: Հանդիպումը տևել է 3,5 ժամ: Շտայնմայերն ասել է, որ բանակցություններում հակասությունները ավելի քիչ էին, քան նախորդ հանդիպումներում, և որ մի քանի կարևոր հարցերում նախարարները առաջընթաց են արձանագրել:


Գերմանիայի արտգործնախարարը նշել է նաև, թե հակամարտ կողմերը շատ մոտ են ուկրաինական կառավարական զորքերի ու ռուսամետ անջատականների շփման գծից զենքերը հետ քաշելու համաձայնությանը: Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը հայտարարել է, թե բոլոր հարցերով տարաձայնություններ դեռ մնում են՝ հավելելով, թե ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ այդ տարաձայնությունները կարող են հաղթահարվել: