Մարալիկում չեն թույլատրում նույնականացման քարտով մասնակցել ընտրություններին
0
Այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ՏԻՄ ընտրություններ են. մարալիկցիներն ընտրություն են կատարելու առաջադրված երկու թեկնածուների՝ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանինի եւ ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանի միջեւ: Մարալիկում մեկնարկած քաղաքապետի ընտրություններից երկու ժամ անց սկսվել են խնդիրները՝ կապված նոր անձնագրերի հետ: