ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ԱԱ. Ազատ ոճում Հայաստանի 1-ին ուղեգիրը նվաճել է Լեւան Բերիանիձեն

0

2016-ին կայանալիք Օլիմպիադայի միակ ուղեգիրը ձեռք է բերել գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանիձեն:

Ըմբիշն ԱԱ-ում նաեւ բրոնզե մեդալի համար է պայքարել, սակայն զիջել է ռուս Բիլյալ Մախովին: Երկու մրցափուլերում էլ ռուս ըմբիշն ավելի ուժեղ է եղել ու առավելության է հասել 11:0 հաշվով:

Առաջնության մեկնարկային գոտեմարտում Բերիանիձեն 8:2 հաշվով հաղթել է գերմանացի Նիկ Մատուհինին, սակայն այնուհետեւ զիջել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, թուրք Թահա Աքգուլին, որն էլ հասել է եզրափակիչ`հնարավորություն տալով Բերիանիձեին պայքարելու բրոնզի համար: Սփոփիչ գոտեմարտերում նա 11:0 հաշվով հաղթել է կուբացի Խոսե Վասկեսին ու 3:2 հաշվով ղազախ Դաուլետ Շաբանբային: