ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Արոնյանն ու Մելքումյանը հաղթանակներով սկսեցին Բաքվի մրցաշարը

0
Բաքվում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տարան, համապատասխանաբար, լյուքսեմբուրգցի Միքայել Վինդենկելլերի և ամերիկացի Գատա Կամսկիի նկատմամբ։


Հայաստանցի մյուս երկու շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին, համապատասխանաբար, Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բարտելի և ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ։


Արոնյանը և Տեր-Սահակյանը խաղում էին սպիտակ, Սարգսյանը և Մելքումյանը՝ սև խաղաքարերով։


Աշխարհի գավաթի խաղարկությունում յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են երկու պարտիա՝ սպիտակ և սև խաղաքարերով։ Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ՝ արդեն արագ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կայծակնային խաղի կանոններով, մինչև որոշվի հաղթողը։ Պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից։