Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը այցելել են Երևանում կառուցվող օլիմպիական ավան
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ 2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին և խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին:
«Սերժ Սարգսյանն այցելել է նաև թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք և շուստովյան պատմական մառաններ, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հին տեխնոլոգիաներն ու բաղադրատոմսերը, թանգարանային նմուշներ, արխիվներից վերականգնված հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները»,- ասված է հաղորդագրությունում։