ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Նազարբաևի դուստրը՝ Ղազախստանի փոխվարչապետ

0
Ղազախստանի նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբևան այսօր հոր՝ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանագրով նշանակվել է երկրի փոխվարչապետի պաշտոնում: Մինչ այդ վերջինս զբաղեցնում էր երկրի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակի պաշտոնը:


52-ամյա Դարիգա Նազարբաևան նախորդ տարվա ապրիլից ղեկավարում էր «Նուր Օթան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: 2000-ի սկզբներին եղել է «Ասար» կուսակցության նախագահը: Ավելի ուշ՝ 2006 թվականին այդ կուսակցությունը միավորվեց «Նուր Օթան»-ի հետ:


2007 թվականին Նազարբաևան ժամանակավորապես թողեց քաղաքականությունը, ինչը, շատերի գնահատմամբ, կապված էր վերջինիս այն ժամանակվա ամուսնու՝ Ռախաթ Ալիևի անվանն առնչվող սկանդալային պատմությունների հետ: Այս տարվա փետրվարին Ռախատ Ալիևին մահացած էին գտել Վիեննայի բանտերից մեկի մենախցում:


Ղազախստանում Ալիևին մեղադրում եին մի շարք քրեական հանցագործությունների մեջ, սակայն վերջինս հերքում էր այդ մեղադրանքները՝ համարելով, որ իր նկատմամբ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն: