«Բորուսիան» ցանկանում է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, ֆուտբոլիստի ու ակումբի միջեւ բանակցությունները կսկսվեն ձմռանը:
Նա գերմանական թիմ էր տեղափոխվել 2013 թվականին, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ը:
Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հաջող է մեկնարկել: Նա անցկացրած 8 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ: