ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Առաջարկվում է ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արտոնել ներքին անձնագրերով

0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջարկել է, որ ՌԴ քաղաքացիները՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորություն ունենան:

Համապատասխան առաջարկով վարչապետը հանդես է եկել կառավարության նիստի ընթացքում:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից, թե Ռուսաստանի քաղաքացիներն ինչ ընթացակարգով են գալիս Հայաստան, ինչին ի պատասխան նշվել է, որ նրանց մուտքը ՀՀ թույլատրվում է միայն ելքի անձնագրերով:

«Ռուսաստանի քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի ելքի անձնագիր: Կարծում եմ, որ ՌԴ քաղաքացիներին իրենց ներքին անձնագրերով Հայաստան այցելելու թույլատրումը կխթանի տուրիզմը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Գագիկ Եգանյանը, իր հերթին, նկատել է, որ կարճ ժամանակում վարչապետի առաջարկը հնարավոր է իրականացնել ՝ հիշելով  նման փորձի առկայությունը Եվրամիության երկրներում, Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ: