ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է նախագահական ընտրությունների չորս թեկնածուներին

0
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների չորս թեկնածուների անունները։


Նրանց թվում են առաջին կին-թեկնածու Տատյանա Կարատկևիչը, ով ներկայացնում է «Խոսիր ճշմարտությունն» անվամբ ընդդիմադիր շարժումը, լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սյարհեյ Հայդուկևիչը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Միկալայ Ուլախովիչը և գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից։


2010-ը թվականին տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններից հետո Բելառուսի իշխանությունը բիրտ ուժ է կիրառել ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ և բանտարկել է տասնյակ ակտիվիստների, այդ թվում նախագահության թեկնածուներից մի քանիսին։