ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Բաղրամյանից հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 43-ի

0
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Բաղրամյան գյուղի դպրոցից «Արտաշատի» հիվանդանոց դիմած 45 երեխաներից 43-ը հոսպիտալացվել է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում։


Ըստ նախարարության, բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ:


«Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ: Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության», - ասված է հաղորդագրությունում։


Նախարարությունը նշում է, որ համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել:


«Առողջապահության նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար։ Աշխատանքները շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում: