ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստանի թիմը Գրիգորյանի անվան մրցաշարում գրավել է 1-ին տեղը

0

Mediamax Sport-ի թղթակցին սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն ասել է, որ միայն հայ մարզիկներին է հաջողվել 2 ոսկե մեդալ նվաճել:

Մրցութային վերջին օրը մեդալներ են խաղարկել խոցասուսեր ձեւում: Տղաների պայքարում հաղթող է դարձել Էդուարդ Հովիկյանը: Նրան հաջորդել է Արթուր Քոչարյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել են Վլադիսլավ Բարոեւն (Ռուսաստան) ու Ռազմիկ Վարդանյանը:

Աղջիկներից անգերազանցելի է եղել ԱՄՆ-ն ներկայացնող հայ մարզուհի Նիկոլ Հակոբը, պատվոհարթակի մյուս աստիճաններին էլ կանգնել են Ֆատիմա Ժոնկինան (Ռուսաստան), Մարիա Զավիրչենկոն եւ Աննա Մելինան  (երկուսն էլ Վրաստան):

Առաջին օրը սուսերամարտիկները պայքարել են ճկասուսեր ձեւում: