ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

«Ռուսական երկաթուղիները» խոստանում է զարգացնել ՀՀ ենթակառուցվածքը

0

«Համոզված եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր նոր գլխավոր տնօրենի՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ կշարունակի հետեւողականորեն իրականացնել կոնցեսիոն պայմանագրով նախանշված աշխատանքները՝ պահպանելով ձեւավորված սերտ համագործակցությունը հեռանկարային ու փոխշահավետ նախագծերի իրականացման շուրջ»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին Հայաստանում գործունեության ժամանակահատվածում «կառուցողական ու արդյունավետ աշխատանքի համար»:

Օլեգ Բելոզյորովն էլ վստահեցրել է, որ պահպանելու ու զարգացնելու է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման գործում արձանագրված դրական դինամիկան, որում իր գլխավորած ընկերությունը, նրա հավաստմամբ, մեծապես շահագրգռված է եւ ունի որոշակի ծրագրեր: