ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Նալբանդյանը մասնակցեց փարիզյան համաժողովին

0
Այսօր Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով, մասնակցել է Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին:


Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համաժողովին ներկա էին շուրջ վեց տասնյակ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ՝ արտգործնախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։


Համաժողովը բացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ընդգծել է, որ իրավիճակը պահանջում է հրատապ արձագանք, քայլեր՝ Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների գոյությունը ապահովելու համար։


Ֆրանսիայի և Հորդանանի արտգործնախարարների նախագահությամբ կայացած համաժողովին ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: