ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Ալիևը խոսում է Ադրբեջանում «Մայդան» կազմակերպելու ձախողված փորձերի մասին

0
«Մերձավոր Արևելքում իրականացված սցենարը նախատեսված է եղել նաև Ադրբեջանի համար», - կառավարության տնտեսական հարցերով նիստի մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«2011-12 թվականներին որոշ արտասահմանյան շրջանակներում խոսում էին Ադրբեջանում «արաբական գարնան» անխուսափելիության մասին և ձեռնարկել են հազարավոր քայլեր երկրում իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ:


«Նրանք ցանկանում էին Ադրբեջանում «Մայդան» կազմակերպել և խորտակել են երիտասարդների կյանքեր, որոնց ներքաշել են այդ կեղտոտ գործերում», - համոզմունք է հայտնել Ադրբեջանի նախագահը՝ առանց հստակեցնելու, թե խոսքը որ երիտասարդների մասին է:


Ալիեն իր խոսքում պնդել է նաև, որ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք ոչ կառավարական կազմակերպությունների և «հինգերորդ շարասյան» միջոցով ուղղվել են Ադրբեջան, որպեսզի իշխանության բերեն մարդկանց, ովքեր կծառայեին «որոշ շրջանակների»: Ալիևը հստակեցրել է՝ այդ գործընթացները 2013 թվականին ավելի լուրջ բնույթ էին կրում՝ կապված նախագահական ընտրությունների հետ:


«Ես այդ գործընթացները այլ կերպ չեմ կարող ընկալել. այդ գործերում կարող էին մասնակցել միայն ադրբեջանական ժողովրդի և պետության թշնամիները», - ասել է նա:


Իր ելույթում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի փախստականներին՝ այդ խնդիրներում մեղադրելով Արևմուտքին:


«Նրանք արտասահմանյան միջամտության նպատակային քաղաքականության զոհերն են», - ասել է Իլհամ Ալիևը: