ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ռուբլու դերը ԵԱՏՄ-ի երկրների միջև փոխադարձ առևտրում

0
Հայաստանը պաշտպանում Է այն տեսակետը, որ ԵԱՏՄ-ի երկրների դոլարիզացիան անհարժեշտ է կրճատել, այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


«ԵԱՏՄ-ին անհրաժեշտ Է ազգային արժույթներով փոխհաշվարկների ինտենսիվացման և դոլարիզացիայի կրճատման միջոցներ ձեռնարկել», - Գրոդնոյում Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանի հնչեցրած ելույթից մեջբերում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ գործակալությանը:


Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշելով․ - «Այդ համատեքստում կարևոր Է ԵԱՏՄ-ի երկրների միջև ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիման վրա, առանց դոլարի հետ փոխկապակցման, իրականացնելու գաղափարը»: