ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Վրաստանը դատապարտում է Աբխազիայի և Վենեսուելայի միջև ցանկացած համաձայնագրի կնքումը

0
Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Աբխազիայի իշխանությունների հետ վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր կնքելու՝ Վենեսուելայի պլանները:


Այն մասին, որ կողմերը պատրաստվում են նման համաձայնագիր կնքել ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները:


«Новости-Грузия» գործակալությունը մեջբերում է վրացական ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը․ - «Ցանկացած համաձայնագիր Կարակասի և Սուխումիի միջև՝ լինի դա «Վենեսուելայում Աբխազիայի դեսպանատուն», «Աբխազիայում Վենեսուելայի դեսպանի» նշանակում, «վիզայի ազատականացման» կամ այլ հարցով, ի սկզբանե ապօրինի է և համաձայն միջազգային իրավունքի, չունի իրավական հետևանքներ»:


Վենեսուելան Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2009 թվականի սեպտեմբերին։