ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կայցելի Հայաստան

0
Ծրագրված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան և Աբխազիա: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:


«Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,-ասել Է Մուրադովը՝ Սիմֆերոպոլում ելույթ ունենալով Ղրիմի կառավարության նիստում:


Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի Է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ:


Իր հերթին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ընդգծել Է, որ իր և Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո իրենք վերածվել են ներքին զբոսաշրջիկների, որոնք կարող են ազատորեն ուղևորություններ կատարել միայն Ռուսաստանի տարածքում:


«Մենք այսօր սահմանափակված ենք ուղևորություններ կատարելու հարցում, բայց գոնե ինչ-որ տեղ հրավիրում են, ինչն արդեն լավ Է», - ասել Է Ակսյոնովը: