ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Լրագրողական կազմակերպությունը մտահոգ է «Ազատության» թուրքմենական ծառայության թղթակցի ճակատագրով

0
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակցի ճակատագրի վերաբերյալ:


Սափերմամեդ Նեպեսկուլիևը երկու ամիս շարունակ պահվում է կալանքի տակ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքմենստանի իշխանություններին կոչ է անում «մանրամասներ ներկայացնել լրագրողի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ և անհապաղ ազատ արձակել» նրան:


Նեպեսկուլիևի հարազատները «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել էին, որ սեպտեմբերի 4-ին իրենք տեղեկացել են, որ լրագրողը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել: Թուրքմենստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել նրա ձերբակալությունը:


35-ամյա Նեպեսկուլիևը անհետացել էր հուլիսին, երբ մեկնել էր Ավազա՝ Կասպից ծովի արևելքում գտնվող առողջարաններից մեկը: Հարազատները նրան գտել են Ավազայից ոչ հեռու գտնվող քրեակատարողական հիմնարկում, որտեղ էլ ընտանիքին տեղեկացրել են, որ լրագրողի մոտ թմրանյութեր են հայտնաբերվել և նա ձերբակալվել է: Լրագրողի գործընկերներն ու հարազատները հերքում են մեղադրանքները, որ նա թմրանյութերի հետ խնդիրներ ուներ:


Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և ԵԱՀԿ-ն կոչ են արել Թուրքմենստանի իշխանություններին ազատ արձակել Նեպեսկուլևին կամ գոնե թույլ տալ փաստաբան ունենալ: