Կարեն Գրիգորյանը շախմատի ԱԱ-ում նահանջել է 3-րդ հորիզոնական
6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը պարտություն է կրել: Նա սեւերով զիջել է լեհ Ժան-Քրիստոֆ Դուդային: Գրիգորյանը կորցրել է առաջատարի դիրքն ու 4,5 միավորով նահանջել է 3-րդ տեղ: Առաջատարները երկուսն են, որոնք ունեն 5-ական միավոր:
Աղջիկների առաջնությունում Սուսաննա Գաբոյանը շարունակում է զբաղեցնել 14-րդ տեղը: Այս անգամ նա ոչ ոքի է խաղացել Դորսա Դերախշանի (Իրան) հետ: Իսկ առաջատարը դեռ ղազախ Ժանսայա Աբդուլմալիկն է 6 միավորով: