ԱԱ-ում այսօր պայքարը շարունակելու են 4 հայ հունահռոմեականներ
ԱԱ-ի արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (59 կգ) որակավորման փուլում մրցելու է Վիկտոր Կիոբանուի (Մոլդովա) հետ: Վարշամ Բորանյանի (71 կգ) մրցակիցը նույն փուլում լինելու է կորեացի Ջեոնգեոն Լին, Էդուարդ Սարգսյանինը (80կգ)՝ Մայքլ Վագները (Ավստրիա):
Երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանն (130 կգ) էլ հանդիպելու է Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանին: Վաղն էլ հանդես է գալու Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Առայժմ ԱԱ-ում Հայաստանի միակ ոսկե մեդալը նվաճել է Արթուր Ալեքսանյանը: Նա եւ Միհրան Հարությունյանն ապահովել են նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: