«Ո՞ւր թռավ ծիտիկը, ո՞վ էր տաշի գոռում, եւ որտե՞ղ է հայ կնոջ իսկական տեղը». Արդարադատության կին նախարարի նշանակումն ու հասարակության վերաբերմունքը
0
Արդարադատության նախարարի պաշտոնում 32-ամյա Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը հետևած բուռն, սեքսիստական, ծաղրական բնույթի արձագանքները սոցիալական ցանցերում կանանց հարցերով զբաղվող մասնագետների գնահատմամբ ևս մեկ անգամ ցույց տվեցին հասարակությունում առկա խորը գենդերային ճեղքվածքը և կանանց վերաբերյալ կարծրատիպերի գերակայությունը։