ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստան-Դանիա հանդիպումը՝ առանց գոլերի

0
Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։


Երկուշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղը Հայաստանի հավաքականի համար նախավերջինն էր ընտրական մրցաշարում։ Հայաստանցի ֆուտբոլիստները վերջին հանդիպումը նույնպես կանցկացնեն սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 11-ին հյուրընկալելով Ալբանիայի թիմին։


7 հանդիպումից հետո վաստակած 2 միավորով Հայաստանը նախավերջին՝ 4-րդ տեղն է զբաղեցնում ընտրական I խմբի մրցաշարային աղյուսակում։


Այժմ աղյուսակը 12-ական միավորով գլխավորում են Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները, Ալբանիան ունի 11 միավոր. այս պահին ընթանում է Ալբանիա - Պորտուգալիա հանդիպումը։


Մրցաշարային աղյուսակը 6 խաղի արդյունքում վաստակած 1 միավորով եզրափակում է Սերբիայի հավաքականը։